26 Նոյեմբերի 2019, 1761 - Ա
ԳԱՅԱՆԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Գայանե Բունիաթյանին 2019 թվականի նոյեմբերի 28-29-ը ներառյալ գործուղել Ուկրաինա՝ (քաղաք՝ Կիև) մասնակցելու ԵՄ Արևելյան գործընկերության պետական կառույցների հզորացում և լավ կառավարում հարթակի «Մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների թվայնացումը քաղաքացիական ծառայությունում» խորագրով աշխատանքային հանդիպմանը։
2. Գայանե Բունիաթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ուկրաինա (քաղաք՝ Կիև) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: