19 Նոյեմբերի 2019, 1728 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1637-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Արմեն Գրիգորյանին, Հայկ Պետրոսյանին և Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 1637-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գեղամ Վարդանյանին, Արմեն Գրիգորյանին, Հայկ Պետրոսյանին և Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին».
2) 1-ին կետում «անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին» բառերը.
3) 2-րդ կետում «Արմեն Գրիգորյանի» բառերից առաջ լրացնել «Գեղամ Վարդանյանի» բառերը.
4) 3-րդ կետում «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին» բառերը: