Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2019, 1749 - Ա

ՆԱՐԵԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 9-12-ը ներառյալ գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների համար կազմակերպվող էխինոկոկոզի վերաբերյալ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Նարեկ Հայրապետյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ապահովել Նարեկ Հայրապետյանի գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնելը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր