Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2019, 1745 - Ա

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանին 2019 թվականի նոյեմբերի 27-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 3-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Նարինե Խաչատուրյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նարինե Խաչատուրյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կհոգա հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նարինե Խաչատուրյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր