26 Նոյեմբերի 2019, 1743 - Ա
ՆԱՐԵԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանին 2019 թվականի նոյեմբերի 27-30-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Անասնաբուժասանիտարական միջոցառումներ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Նարեկ Հայրապետյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի 11001 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին։
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նարեկ Հայրապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: