18 Նոյեմբերի 2019, 1706 - Ա
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2019 թվականի նոյեմբերի 20-23-ը ներառյալ գործուղել Վրաստան (քաղաք՝ Թբիլիսի) «Եվրոպական բարեկամության ռազմավարական հաղորդակցության» համաժողովին մասնակցելու նպատակով:
1. Արմեն Խաչատրյանի՝ Վրաստան (քաղաք՝ Թբիլիսի) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Վրաստան (քաղաք՝ Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը: