Վարչապետի որոշումներ

15 Նոյեմբերի 2019, 1693 - Ա

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԵՏԱ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանին 2019 թվականի նոյեմբերի 21-23-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու համար:
2. Տիգրան Ավինյանի և Անետա Բաբայանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: