Վարչապետի որոշումներ

15 Օգոստոսի 2007, 574 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 330-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՆՀ-145-Ն հրամանագիրը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մայիսի 3-ի «Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը մշակող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմը սահմանելու մասին» N 330-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով.

2) «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» բառերով:

Արխիվ

2024

2023