8 Նոյեմբերի 2019, 1648 - Ա
ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին 2019 թվականի նոյեմբերի 8-ից 14-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ սեյսմաբանությանը և ինժեներական սեյսմաբանությանը (SEE-8) վերաբերող 8-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վահագն Վերմիշյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։