Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2019, 1642 - Ա

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանին 2019 թվականի նոյեմբերի 11-13-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների, ձեռնարկությունների և զարգացման հարցերով հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակներում Հայաստանի համար մշակված Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն զեկույցի պաշտոնական շնորհանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ավագ Ավանեսյանի և Արման Հովնանյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավագ Ավանեսյանի և Արման Հովնանյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: