7 Նոյեմբերի 2019, 1636 - Ա
ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի նոյեմբերի 18-29-ը ներառյալ:
2. Դավիթ Գևորգյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: