4 Հունիսի 2004, 361 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 532-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
(խորհրդի նախագահ)
Ա. Անդրիասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական
ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող
վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
կառավարման — տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ
Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի
պետ