Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2019, 1619 - Ա

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի կառավարման վարչության փորձագետ Էդգար Տեր-Ավետիսյանին 2019 թվականի նոյեմբերի 7-ին գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ ներդրումային ծրագրի քննարկման նպատակով:
2. Գեղամ Վարդանյանի և Էդգար Տեր-Ավետիսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գեղամ Վարդանյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: