5 Նոյեմբերի 2019, 1602 - Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին Եվրոպայում և Կոնտրոնական Ասիային միգրացիայի վերաբերյալ ռեգիոնալ սեմինարին մասնակցելու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 12-15-ը ներառյալ գործուղել Հունգարիա ( Բուդապեշտ):
2. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին՝ Հունգարիա գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հունգարիա (Բուդապեշտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: