Վարչապետի որոշումներ

30 Հոկտեմբերի 2019, 1568 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 751 -Լ որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումը՝
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին ենթակետով՝
«33.1) ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ոստիկանության կառուցվածքի և դրա փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.»:
2. Որոշմամբ հաստատված կառուցվածքում՝
1) ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունն ու ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժինը միաձուլել՝ ստեղծելով ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն.
2) ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը միաձուլել՝ ստեղծելով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն.
3) ոստիկանության պետի աշխատակազմն անվանափոխել ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության.
4) այդ կապակցությամբ՝ որոշման հավելվածի 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29. Ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ոստիկանության շտաբը.
2) ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը.
3) ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը.
4) ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը.
5) ոստիկանության զորքերը.
6) ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչությունը.
7) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն.
8) ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը.
9) ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն).
10) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը.
11) ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:
3. Որոշմամբ հաստատված կառուցվածքում ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի վարչության գործունեությունը դադարեցնել:
30. Ոստիկանության կենտրոնական ապարատի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ոստիկանության իրավաբանական վարչությունը.
2) ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունը.
3) ոստիկանության տնտեսական վարչությունը.
4) ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունը.
5) ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը.
6) ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը.
7) ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունը.
8) ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը.
9) ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը.
10) ոստիկանության բժշկական վարչությունը:».
5) ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությանը ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտն անվանափոխել ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանը ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտի և այդ կապակցությամբ որոշման հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանը ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտը.»: