Վարչապետի որոշումներ

30 Հոկտեմբերի 2019, 1571 - Ա

ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին 2019 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)` «Նորարարությունների և աճի համար ավելի լավ կարգավորումներ» խորագրով բիզնես կարգավորումների ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Պողոսյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Պողոսյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: