23 Հոկտեմբերի 2019, 1533 - Ա
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻ, ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԽԱՆՎԵԼՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Իրազեկման արշավին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Սամվել Խանվելյանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 11-12-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու-Յորք), 2019 թվականի սեպտեմբերի 13-14-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Բոստոն) և 2019 թվականի սեպտեմբերի 15-20–ը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղումների հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման հետ կապված մնացած ծախսերը, բացառությամբ ճանապարհածախսի և գիշերավարձի, կատարվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: