23 Հոկտեմբերի 2019, 1543 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Ս. Զաքարյան - Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Գրիգորյան - «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր (համաձայնությամբ)» բառերով: