23 Հոկտեմբերի 2019, 1532 - Ա
ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2019 թվականի նոյեմբերի 4-6-ը գործուղել Թուրքմենստան (Աշխաբադ)՝ «Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակներում կայանալիք միջոցառումներին մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի՝ Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակում «1168. Արվեստների ծրագրի» «11005. Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» տողով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Խզմալյանի՝ Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանի՝ Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: