Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2019, 1526 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Եվրոպական միության անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հովհաննես Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Արմեն Ղազարյանինը՝ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Դավիթ Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հավելված