22 Հոկտեմբերի 2019, 1521 - Ա
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԻՐԱՆՈՒՇ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման, կապի և փոստի վարչության փորձագետ Սիրանուշ Շահմուրադյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)՝ «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Հակոբ Արշակյանի, Ինգա Վարդանյանի և Սիրանուշ Շահմուրադյանի` Կատարի Պետություն (Դոհա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի, Ինգա Վարդանյանի և Սիրանուշ Շահմուրադյանի՝ Կատարի Պետություն գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: