22 Հոկտեմբերի 2019, 1519 - Ա
ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԵՏԻՔ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանին 2019 թվականի հոկտեմբերի 22-ից 24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Պետության անվտանգության ապահովման միջոցների» թեմայով 13-րդ միջազգային ցուցահանդեսին և գիտաժողովին մասնակցելու նպատակով:
2. Գեղամ Վարդանյանի և Ավետիք Քերոբյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: