22 Հոկտեմբերի 2019, 1518 - Ա
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին 2019 թվականի հոկտեմբերի 22-ից 24-ը գործուղել Ռումինիա (Բուխարեստ)՝ Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը և գիտական քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Գյուրջինյանի՝ Ռումինիա (Բուխարեստ) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Գյուրջինյանի՝ Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: