18 Հոկտեմբերի 2019, 1511 - Ա
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի այցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ լուսաբանելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2019 թվականի հոկտեմբերի 19-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ (ք. Գյումրի):
2. Արմեն Խաչատրյանի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ (ք. Գյումրի) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: