Վարչապետի որոշումներ

18 Հոկտեմբերի 2019, 1502 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրած ավանդի և ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել.

Հարություն Արամայիսի ՅԱՎՐՅԱՆԻՆ Համահայկական խաղերի արարողակարգի ղեկավար

Աննա Ռուբիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու

Սևակ Խաժակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ «Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար
Ռիտա Յուրիի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության 1-03 ծառայության պետ: