17 Հոկտեմբերի 2019, 1494 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 698-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 698-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
9. Նախարարության նպատակներն են՝
1) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտների հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումը.
2) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական քաղաքականության իրագործումը, ռազմարդյունաբերության կայուն և նորարարական զարգացումը, հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծմանը և զարգացմանը նպաստելը, ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:.
2) որոշման հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
10. Նախարարության խնդիրներն են՝
1) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տիեզերական ոլորտների արդյունավետ կառավարումը և համակարգումը, պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումը և ամրապնդումը..
3) որոշման հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-10-րդ ենթակետերով.
8) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման և հաստատման ապահովումը.
9) ռազմարդյունաբերական գործունեության խթանումը.
10) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների պետությունմասնավոր ընկերակցություն համագործակցության ապահովումը:.
4) որոշման հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետը «կազմակերպման համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև զենքի արտադրության համար» բառերով.
5) որոշման հավելվածի 10-րդ կետի 3-րդ, 5-րդ, 11-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 17-րդ և 23-րդ ենթակետերը «ինովացիոն տեխնոլոգիաների» բառերից հետո լրացնել «, ռազմարդյունաբերության» բառով, իսկ 10-րդ կետի 3-րդ, 5-րդ, 11-րդ կետի 4-րդ ենթակետերը «բնագավառներում», 11-րդ կետի 3-րդ ենթակետը «բնագավառներին», 11-րդ կետի 2-րդ ենթակետը «ոլորտին», 17-րդ ենթակետը «ոլորտների» և 23-րդ ենթակետը «ոլորտի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ռազմարդյունաբերական» բառերով.
6) որոշման հավելվածի՝
ա. 11-րդ կետի 1-ին ենթակետը «նորարարության ձևավորման խթանման» բառերից հետո լրացնել «ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման» բառերով,
բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44-56-րդ ենթակետերով.
44) ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորում.
45) ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ղեկավարում՝ հանդես գալով որպես պատվիրատու.
46) ռազմարդյունաբերության ոլորտում գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառում.
47) ռազմարդյունաբերական համալիրի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարում.
48) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման վերլուծություն.
49) ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցություն.
50) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովում.
51) ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծում.
52) ռազմարդյունաբերության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ձևավորում և վարում.
53) իր լիազորությունների սահմաններում մասնակցություն միջազգային ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը.
54) ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարում.
55) ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերի հաստատում.
56) պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողության ապահովում:»,
գ. 11-րդ կետի 20-րդ ենթակետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև զենքի արտադրության» բառերով,
դ. 11-րդ կետի 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
21) նախարարության կողմից տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների, լիցենզիաների ներդիրների և հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և պահպանում.,
ե. ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի 42-րդ ենթակետը.
7) որոշման հավելվածի 17-րդ կետից հանել «(առկայության դեպքում)» բառերը.
8) որոշման հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35.Նախարարությանը ենթակա մարմին է Ռազմարդյունաբերության կոմիտեն:»: