16 Հոկտեմբերի 2019, 1488 - Ա
ՎՐԱՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Մետաքսի ճանապարհ» ֆորումին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Տիգրան Ավինյանինը՝ ճանապարհածախսը (այդ թվում նաև՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը) և օրապահիկի հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արմեն Աբրոյանինը և Բագրատ Բադալյանինը՝ ճանապարհածախսը (այդ թվում նաև՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը) և օրապահիկի հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վահան Հունանյանինը և Արթուր Վարդապետյանինը՝ ճանապարհածախսը (այդ թվում նաև՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը), գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և օրապահիկի հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Ավինյանի, Արմեն Աբրոյանի և Բագրատ Բադալյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ապահովել պատվիրակության՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: