16 Հոկտեմբերի 2019, 1485 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, ինչպես նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Աբրահամյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ (համաձայնությամբ)
Ս. Դանիելյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)
Վ. Հասրաթյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Տ. Սիմոնյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)
Ա. Ստեփանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ա. Ա. Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)
Գ. Մուրադյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)»: