Վարչապետի որոշումներ

10 Հոկտեմբերի 2019, 1459 - Ա

ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանին 2019 թվականի հոկտեմբերի 14-17-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)` աշխատանքի և զբաղվածության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ուդումյանի` Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ուդումյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: