10 Հոկտեմբերի 2019, 1451 - Ա
ԱՇԽԵՆ ՇԻՐՎԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանին 2019 թվականի հոկտեմբերի 13-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտում նորմատիվ իրավական ակտերի չպահպանման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանն ուղղված միասնական սկզբունքների և մոտեցումների ձևավորման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Աշխեն Շիրվանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։