9 Հոկտեմբերի 2019, 1436 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստին, Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեի առաջին նիստին, «Կոնյակ» աշխարհագրական անվանման հետ կապված բանակցությունների երկրորդ փուլին և ԱՀԿ-ում ընթացող Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման բանակցությունների շրջանակներում ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 15-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Վարոս Սիմոնյանինը, Արտակ Քամալյանինը, Նաիրա Մարգարյանինը, Ավետիս Հովհաննիսյանինը, Արթուր Մայսուրյանինը, Ժորա Սարգսյանինը, Ալեն Մկրտչյանինը, Սերգեյ Շահնազարյանինը, Դավիթ Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Քրիստինե Համբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին.
3) Սուրեն Մելիք-Իսրայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Արման Ալոյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.
5) Վիվիանա Քալաեջյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարոս Սիմոնյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։