Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2019, 1430 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել.

Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Հովհաննես Անուբաղի ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական

Արամ Համլետի ՆԻԿՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար: