7 Հոկտեմբերի 2019, 1417 - Ա
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին 2019 թվականի հոկտեմբերի 2-3-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կայանալիք Կենսաբանական անվտանգության հարցերով հայ-ռուսական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
2. Հայկ Պետրոսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: