Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2007, 544 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Մավրիկ Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 1-ին բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանին:

2. Այդ կապակցությամբ «Մ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 1-ին բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով։

Արխիվ

2024

2023