Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1379 - Ա

ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023