Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1392 - Ա

ԼԻԼԻԱ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին 2019 թվականի հոկտեմբերի 6-ից 9-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ hանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման հարցերով միջկառավարական ֆորումի 15-րդ ամենամյա ընդհանուր հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիա Շուշանյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության դրամաշնորհ թիվ TF0A5519-ի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիլիա Շուշանյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: