Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2019, 1372 - Ա

ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՂՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին և ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝
2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ մայոր Արտակ Սաֆարյանին՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանին՝ 2019 թվականի հոկտեմբերի 8-11-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ):
2. Ֆելիքս Ցոլակյանի, Արտակ Սաֆարյանի և Աղվան Սարգսյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: