26 Սեպտեմբերի 2019, 1371 - Ա
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)՝ «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 120-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռուստամ Բադասյանի, Քրիստիննե Գրիգորյանի և Եղիշե Կիրակոսյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։