Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2019, 1364 - Ա

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2019 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվելիք «Կայուն զարգացման համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում ներդրում» թեմայով փորձագիտական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր