Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2019, 1367 - Ա

ՏԱՐՈՆ ՇԱԳՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանին 2019 թվականի սեպտեմբերի 28-30-ը ներառյալ գործուղել Վրաստան (Նինոծմինդայի շրջան, գ. Փոքր Գոնդուրա)՝ Սուրբ Ղևանդյանց եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցելու նպատակով:
2. Տարոն Շագոյանի՝ Վրաստան (Նինոծմինդայի շրջան, գ. Փոքր Գոնդուրա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Սփյուռքի բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Վրաստան (Նինոծմինդայի շրջան, գ. Փոքր Գոնդուրա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: