26 Սեպտեմբերի 2019, 1361 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 738-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 739-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ 
1.  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Հ. Ավագյան   - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Պետրոսյան  -ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն (համաձայնությամբ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Ն. Սարգսյան  -«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)»  բառերը փոխարինել  «Ա. Պետրոսյան   - «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)»  բառերով:

