20 Սեպտեմբերի 2019, 1342 - Ա
ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանին 2019 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը գործուղել Սինգապուրի Հանրապետություն` «Enabling National Spatial Data Infrastructures» խորագրով դասընթացին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Մելիքյանի՝ Սինգապուրի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարվելու է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Մելիքյանի՝ Սինգապուրի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Մելիքյանի՝ Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: