Վարչապետի որոշումներ

20 Սեպտեմբերի 2019, 1341 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 34-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 29-ի «Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 34-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար: ».
3) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված