Վարչապետի որոշումներ

20 Սեպտեմբերի 2019, 1337 - Ա

ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին 2019 թվականի հոկտեմբերի 1-4-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան)՝ Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի 8-րդ ամենամյա վեհաժողովին մասնակցելու նպատակով:
2. Սրբուհի Գալյանի` Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սրբուհի Գալյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։