Վարչապետի որոշումներ

18 Սեպտեմբերի 2019, 1322 - Ա

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ ՔԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին 2019 թվականի նոյեմբերի 11-15-ը գործուղել Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)` Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին ընդունված Գործողությունների ծրագրի 25-ամյակին նվիրված՝ «Արագացնելով խոստումը» խորագրով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Զարուհի Բաթոյանի՝ Քենիայի Հանրապետություն (Նայրոբի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվեու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Քենիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր