Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2019, 1311 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 558-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին N 558-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

Ա. Պողոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Մելիք-Իսրաելյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

Ս. Սիմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի վարիչի պարտականությունները կատարող»: