Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2019, 1306 - Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին 2019 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն` երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և համագործակցության նոր ուղղություններ հաստատելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի` Շվեդիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր