Վարչապետի որոշումներ

10 Սեպտեմբերի 2019, 1281 - Ա

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)` Բուլղարիայի Հանրապետության ազգային վիճակագրական ինստիտուտի հետ հետագա համագործակցության հնարավորությունները և ուղիները քննարկելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի` Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: