Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2019, 1256 - Ա

ԳԱՅԱՆԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Գայանե Բունիաթյանին 2019 թվականի սեպտեմբերի 11-13–ը ներառյալ գործուղել Չեխիայի Հանրապետություն (ք. Պրագա)՝ ԵԱՀԿ տարածքում տնտեսական առաջընթացի և անվտանգության խթանմանը նվիրված ԵԱՀԿ 27-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Գայանե Բունիաթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն (ք. Պրագա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։