5 Սեպտեմբերի 2019, 1245 - Ա
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-14-ը Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը և Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Դավիթ Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Թուրք
մենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: